երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սերգեյ Նարիշկինը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Սերգեյ Նարիշկինը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Ադրբեջան կատարած այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, РИА Новости-ին հայտնել են Բաքվում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։

«Հայաստան այցից հետո Սերգեյ Նարիշկինը ժամանել է Ադրբեջան, այս պահին նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սպասվում է պարոն Նարիշկինի մամուլի ասուլիսը»,- նշել են դեսպանատնից։

Հիշեցնենք, որ երեկ  Սերգեյ Նարիշկինը Հայաստանում էր, որի ընթացքում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

  • Կիսվել: