երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Լեհաստանը Ռուսաստանին և Բելառուսին մեղադրել է երկիրն ապակայունացնելու փորձերի մեջ

Լեհաստանը Ռուսաստանին և Բելառուսին մեղադրել է երկիրն ապակայունացնելու փորձերի մեջ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է, որ մեկ տարվա ընթացքում երկրում գրանցվել է արևելյան սահմանն ապօրինի հատելու 16000 փորձ, նա այս իրավիճակի համար մեղադրել է Ռուսաստանին և Բելառուսին։

Նա նշել է, որ Լեհաստանն արդեն երկու տարի է՝ «հարձակումների է ենթարկվում Բելառուսի հետ իր արևելյան սահմանին»։

«Սա Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի համատեղ ծրագիրն է, որոնք փորձում են ապակայունացնել ոչ միայն մեր երկիրը, այլև ողջ Եվրամիությունը։ Նրանք ցինիկաբար օգտագործել են միգրանտներին՝ հարձակվելու երկրի անվտանգության կառույցների վրա և ոչնչացնելու եվրոպացի դաշնակիցների միասնությունը»,- ասել է նա։

Մորավեցկին Լեհաստանի սահմանն ապօրինի հատելու փորձերն անվանել է «վտանգ պետության համար»։

«Լեհաստանի արևելյան սահմանի անվտանգության ապահովումը, որն իրականում Եվրամիության և ՆԱՏՕ-ի արտաքին սահմանն է, մեր առաջնահերթությունն է»,- ընդգծել է Լեհաստանի վարչապետը։

  • Կիսվել: