չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Լեհաստանը հնարավոր բազմազգ ռազմական առաքելության կազմում իր զինծառայողներին Ուկրաինա չի ուղարկի. Տուսկ

Լեհաստանը հնարավոր բազմազգ ռազմական առաքելության կազմում իր զինծառայողներին Ուկրաինա չի ուղարկի. Տուսկ

Լեհաստանը հնարավոր բազմազգ ռազմական առաքելության կազմում իր զինծառայողներին Ուկրաինա չի ուղարկի: Այս մասին Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես արդեն մի քանի անգամ հստակ արտահայտել եմ մեր դիրքորոշումը։ Լեհաստանն այլ խնդիրներ ունի։ Մենք պետք է պաշտպանենք ՆԱՏՕ-ի Արևելյան թևը»:

Տուսկը նաև ասել է, որ Վարշավան Կիևին նյութատեխնիկական աջակցություն կցուցաբերի անվտանգության հնարավոր երաշխիքների դեպքում:

Նշենք, որ ավելի վաղ հրապարակվել էր եվրոպական երկրների առաջնորդների հայտարարությունը, որում ասվում էր, որ անվտանգության երաշխիքները պետք է նախատեսեն Ուկրաինայի համար բազմազգ ուժերի ստեղծում Եվրոպայի ղեկավարությամբ:

  • Կիսվել: