ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Լեհաստանում ռուսի եւ բելառուսի են ձերբակալել լրտեսության մեղադրանքով

Լեհաստանում ռուսի եւ բելառուսի են ձերբակալել լրտեսության մեղադրանքով

Լեհական հեռուստատեսությունը, վկայակոչելով դատախազությանը, հաղորդել Է լրտեսության մեղադրանքով Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների ձերբակալության մասին: «Ռուսը եւ բելառուսը ձերբակալվել են Բելոստոկում՝ օտարերկրյա հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով:

Ռազմական հակահետախուզական ծառայության տվյալներով՝ լրտեսները տեղեկություններ են հավաքել զորամասերի, կադրային իրադրության, ինչպես նաեւ դաշնակցային զորքերի ստորաբաժանումների վերաբերյալ: Նրանք երկուսն Էլ երկար տարիներ բնակվել են Լեհաստանում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
 

«Ռազմական հակահետախուզական ծառայության եզրակացությունները ցույց են տվել, որ նրանք լրտեսական գործունեություն են իրականացրել ի շահ Ռուսաստանի Դաշնության հետախուզության»,-Լեհական հեռուստատեսությունը մեջբերում Է դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Սկշինյաժի խոսքը: Երկու ձերբակալվածներին առաջադրվել Է լրտեսության մեջ մեղադրանք: Նրանց սպառնում Է մինչեւ տասը տարվա բանտարկություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: