ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լեհաստանում ՌԴ-ի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալել են Իսպանիայի քաղաքացու

Լեհաստանում ՌԴ-ի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալել են Իսպանիայի քաղաքացու

Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը արտասահմանյան հետախուզական գործունեությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալել է Իսպանիայի քաղաքացու, տեղեկացնում է Reuters-ը։

Ինչպես նշված է գործակալության տարածած հայտարարության մեջ՝ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը ռուսական ռազմական հետախուզության գործակալ է ձերբակալվել Պշեմիսլում՝ Լեհաստանի եւ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու։

՛՛Այդ մարդը գործողություններ է իրականացրել՝ ելնելով Ռուսաստանի շահերից, ճանապարհորդել է Եվրոպայում ու այլ երկրներում՝ լրագրող ձեւանալով՛՛,-հայտնել են գորածակալությունից:

Տղամարդը կալանքի տակ կմնա երեք ամիս, իսկ մեղքի ապացուցման դեպքում նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում:

 
 

  • Կիսվել: