չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Լեհաստանում փակվել է Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսությունը

Լեհաստանում փակվել է Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսությունը

Լեհաստանի Գդանսկ քաղաքում փակվել է Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ այժմ Լեհաստանի տարածքում ռուսաստանցիների և օտարերկրյա քաղաքացիների հյուպատոսական սպասարկումը հնարավոր է միայն Վարշավայում գտնվող դեսպանատան հյուպատոսական բաժնում։

Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի կեսերին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսական ներկայացուցչության աշխատանքի թույլտվությունը հետ կանչելու որոշման մասին։ Այս որոշման պատճառ էր դարձել Լեհաստանից Ուկրաինա տանող երկաթգծի վնասումը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ լեհական հետաքննության տվյալներով՝ երկաթգծի վրա դիվերսիա են կատարել Ուկրաինայի երկու քաղաքացի՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ։

  • Կիսվել: