ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լեհաստանում կույր տղամարդն ավտովթարից հետո կրկին տեսնում է

Լեհաստանում կույր տղամարդն ավտովթարից հետո կրկին տեսնում է

Լեհաստանում մեքենան հարվածել է կույր տղամարդուն, որից հետո նա կրկին սկսել է տեսնել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Polsat News-ին:

Նշվում է, որ Յանուշ Գորայը կուրացել էր 20 տարի առաջ, երբ նրա մոտ ալերգիկ ռեակցիայի հետևանքով խնդիրներ էին առաջացել աջ աչքի ցանցաթաղանթի հետ, իսկ ձախ աչքը կարողանում էր տարբերակել միայն լույսն ու առարկաների ձևը:

ՃՏՊ-ից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որպեսզի բուժեն ազդրի կոտրվածքը: Նա այնտեղ անցկացրել է երկու շաբաթ, իսկ երբ դուրս է գրվել, հասկացել է, որ երկու աչքով էլ տեսնում է:

Նշվում է նաև, որ նրա տեսողությունը գրեթե ամբողջովին վերականգնվել է:

  • Կիսվել: