Լեհաստանում ձերբակալված՝ Ուկրաինայի քաղաքացին եղել է «Հյուսիսային հոսք»-ի վրա պայթուցիկներ տեղադրած անձանց խմբում. Գերմանիայի դաշնային դատախազություն
Ըստ Գերմանիայի դաշնային դատախազության՝ Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Զ.-ն, որին ձերբակալել են Լեհաստանում, լինելով փորձառու ջրասուզակ, եղել է «Հյուսիսային հոսք» գազատարի վրա պայթուցիկներ տեղադրած անձանց խմբում: Այս մասին ասված է Դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ լեհական ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Հյուսիսային հոսքի» ահաբեկչության մեջ կասկածվող Վլադիմիր Զ.-ն ձերբակալվել է Գերմանիայի իշխանությունների խնդրանքով: Վարշավայի դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրի դատախազությունն ու դատարանը կորոշեն նրան Գերմանիային արտահանձնելու հարցը:
«Ձերբակալման օրդերում նրան մասին ասված է հետևյալը` Վլադիմիր Զ.-ն պատրաստված ջրասուզակ է: Նա 2022 թվականի սեպտեմբերին Բորնհոլմ կղզու շրջանում գտնվող «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում պայթուցիկ սարքեր տեղադրած անձանց խմբի մեջ է եղել։ Մեղադրյալը մասնակցել է դրա համար անհրաժեշտ սուզման աշխատանքներին»։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին պայթյուններ են տեղի ունեցել Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտիով անցնող «Հյուսիսային հոսք -1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում։


