ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Լեհաստանում աճում են ռուսամետ տրամադրությունների ալիքը և Ուկրաինայի նկատմամբ թշնամանքը. Տուսկ

Լեհաստանում աճում են ռուսամետ տրամադրությունների ալիքը և Ուկրաինայի նկատմամբ թշնամանքը. Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ աճում է ռուսամետ տրամադրությունների և պատերազմող Ուկրաինայի նկատմամբ թշնամանքի ալիքը, որը կազմակերպվում է Կրեմլի կողմից՝ հիմնված իրական վախերի և հույզերի վրա։

Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքական գործիչների դերն այդ ալիքը կանգնեցնելն է, ոչ թե այն ղեկավարելը։ Սա հայրենասիրության և հասունության փորձություն է Լեհաստանի ամբողջ քաղաքական դասի համար»։

Նշենք, որ ավելի վաղ Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը հայտնել էր, որ անհայտ անձինք կտրել են խաչը Լեգնիցայի Սուրբ Աստվածածնի Վերափոխման ուկրաինական հունակաթոլիկ եկեղեցու գլխավոր գմբեթից։

Ըստ նրա՝ Լեհաստանում Ուկրաինայի դեսպանությունն արդեն շտապ կարգով նոտա է ուղարկել Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն, իսկ Ուկրաինայի գլխավոր հյուպատոսությունը Վրոցլավում դիմել է տեղական իրավապահ մարմիններին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արձագանքման միջոցները և պատասխանատվության ենթարկել հանցագործներին։

Բոդնարը նաև դժգոհություն է հայտնել Լեհաստանում հակաուկրաինական միտումների կապակցությամբ։

 

  • Կիսվել: