երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Լեհաստանն սկսել է ամրություններ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանն սկսել է ամրություններ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Սկսվել է «Tarcza Wschod» («Արևելյան վահան») պաշտպանական ամրությունների կառուցումը Լեհաստանի սահմանին: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

««Արևելյան վահանի» շինարարությունն սկսվել է։ Առաջին աշխատանքները Ռուսաստանի հետ սահմանին», - գրել է Տուսկը X սոցիալական ցանցի իր էջում։

 

Նա գրառմանը կցել է աշխատող էքսկավատորի և այլ շինարարական տեխնիկայի լուսանկար։

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին կառուցվող «Արևելյան վահան» պաշտպանական ամրությունների համակարգը որակել էր որպես «Երկաթյա վարագույրի» նոր տարբերակ։

«Tarcza Wschod» նախագիծը ենթադրում է ամրությունների, արգելափակոցների, բունկերների և հետախուզական համակարգերի ցանցի կառուցում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին: Դրա արժեքը գնահատվում է 10 միլիարդ զլոտի (ավելի քան 2,5 միլիարդ դոլար), շինարարության ավարտը նախատեսված է 2028 թվականին։

 

  • Կիսվել: