չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Լեհաստանն իր ՄիԳ-29 կործանիչներն Ուկրաինային փոխանցելու պատրաստակամություն է հայտնել

Լեհաստանն իր ՄիԳ-29 կործանիչներն Ուկրաինային փոխանցելու պատրաստակամություն է հայտնել

Լեհաստանը հաստատել է Ուկրաինային ՄիԳ-29 կործանիչներ փոխանցելու ծրագրերը։ Այս մասին հայտարարել է նախագահ Կարոլ Նավրոցկին, հայտնում են լեհական ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղի է ունենալու հակադրոնային համակարգերի հետ ՄիԳ-երի փոխանակում, որը չի հակասում մեր քաղաքականությանը, ուստի պաշտոնական ընթացակարգերից հետո, կարծում եմ, հարցը կլուծվի»:

Նավրոցկին հավելել է, որ նման որոշումն իր լիազորությունների մեջ չի մտնում, սակայն ինքը կողմ է ինքնաթիռների փոխանցմանը: Լեհաստանի զինված ուժերում կա 14 ՄիԳ-29 կործանիչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի ՌՕՈւ-ի սպառազինությունից հանվող ՄիԳ-29 կործանիչներն Ուկրաինային հանձնելու ծրագրերի մասին հայտարարել էր Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը: Փոխարենը Ուկրաինան Լեհաստանին է փոխանցելու ԱԹՍ տեխնոլոգիաները:

  • Կիսվել: