երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Լեհաստանի վարչապետը մտահոգված է Գրենլանդիայի հարցով

Լեհաստանի վարչապետը մտահոգված է Գրենլանդիայի հարցով

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ համարում է Եվրոպայի ամենաամերիկամետ քաղաքական գործիչը, սակայն շարունակում է մտահոգված լինել Գրենլանդիայի հարցով։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես, հավանաբար, Եվրոպայի ամենաամերիկամետ քաղաքական գործիչն եմ։ Դժվար է պատկերացնել ավելի ամերիկամետ քաղաքական գործիչ։ Լեհաստանը Միացյալ Նահանգների բացառիկ հավատարիմ դաշնակիցն է։ Ես կարծում եմ, որ երբ դու նման դիրքորոշում ունես, չպետք է ոչինչ անես անմիջապես, այլ պետք է արտահայտես քո կարծիքը։ Ընկերների շրջանում պետք է անկեղծորեն խոսել այն մասին, թե ինչն է քեզ դուր գալիս և ինչը՝ ոչ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփն ու նրա վարաչակազմը քննարկում են Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու տարբեր եղանակներ։ Սպիտակ տան խոսնակը նշել է, որ չի բացառվում նաև ուժի կիրառումը։

 

  • Կիսվել: