կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լեհաստանի վարչապետ է ընտրվել Դոնալդ Տուսկը

Լեհաստանի վարչապետ է ընտրվել Դոնալդ Տուսկը

Լեհաստանի սեյմի պատգամավորներն այսօր կայացած նիստում ձայների մեծամասնությամբ երկրի վարչապետի պաշտոնում ընտրեցին ընդդիմադիր ՛՛Քաղաքացիական պլատֆորմ՛՛ կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկին, տեղեկացնում է PAP-ը:

Նշվում է, որ նրա օգտին քվեարկել է 248 պատգամավոր, դեմ՝ 201-ը։

Հաջորդիվ Տուսկը պետք է առաջարկի կառավարության կազմը, ապա նրա թեկնածությունը պետք է հաստատի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ինչից հետո միայն նորընտիր վարչապետը երդմամբ կստանձնի պաշտոնը։ Մինչ այդ Մատեուշ Մորավիեցկին կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները։

Ավելի վաղ Լեհաստանի սեյմն անվստահություն էր հայտնել Մատեուշ Մորավիեցկու կառավարությանը, ինչից հետո հայտնի էր դարձել, որ Տուսկը կլինի վարչապետի միակ թեկնածուն։

 

  • Կիսվել: