չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Լեհաստանի տասնյակ շրջաններ մնացել են առանց գազի․ պատճառը ՌԴ ընկերությունների դեմ պատժամիջոցներն են

Լեհաստանի տասնյակ շրջաններ մնացել են առանց գազի․ պատճառը ՌԴ ընկերությունների դեմ պատժամիջոցներն են

Լեհաստանի մի քանի տասնյակ համայնքներ մնացել են առանց գազի այն բանից հետո, երբ Լեհաստանը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի հետ կապված ընկերությունների նկատմամբ։ 

Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերը հինգշաբթի օրը հայտարարել է, որ իշխանությունները փորձում են անել հնարավոր ամեն ինչ այդ տարածքներ գազի մատակարարումը վերականգնելու համար։

Հաղորդվում է, որ գազամատակարարումը վերականգնելու համար երկրի իշխանությունները մտադիր են դուրս բերել ռուսական ընկերությանը պատկանող ենթակառուցվածքը և փոխանցել լեհական ընկերություններին։

  • Կիսվել: