ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լեհաստանի ՊՆ-ն նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանին պարիսպ կառուցել

Լեհաստանի ՊՆ-ն նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանին պարիսպ կառուցել

Լեհաստանի իշխանությունները նախատեսում են Ռուսաստանի հետ սահմանին պարիսպ կառուցել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Վոյցեխ Սկուրկևիչը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք լեհ-ռուսական սահմանին չենք կառուցում պարիսպ, ընդամենը ծրագրում ենք կառուցել՛՛։

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանակից է Կալինինգրադի շրջանում։ Սահմանի երկարությունը կազմում է 203,3 կմ։

Նշենք, որ միգրացիոն ճգնաժամի պատճառով Լեհաստանը հունվարին սկսել է ենթակառուցվածքների շինարարություն Բելառուսի հետ սահմանին։

Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ պարիսպի երկարությունը կկազմի 186 կմ։ Նախատեսվում է պարիսպի շինարարության համար հատկացնել 400 մլն դոլար։ Շինաշխատանքները կավարտվեն 2022-ի հունիսին։

 

  • Կիսվել: