Լեհաստանի իշխանությունները հաջորդ տարի կսառեցնեն էլեկտրաէներգիայի հաշիվները տնային տնտեսությունների համար
Լեհաստանի կառավարությունն աշխատում է, որպեսզի սառեցնի էլեկտրաէներգիայի հաշիվները հաջորդ տարի, շաբաթ հայտնել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը, տեղեկացրել է Reuters-ը։
Լեհաստանը 2022թ. սահմանափակել է էլեկտրաէներգիայի հաշիվները խոցելի սպառողների համար, որպեսզի նվազեցնի էներգակիրների գների կտրուկ աճի հետեւանքները եւ փոխհատուցումներ վճարի՝ ընկերությունների էներգետիկ ծախսերի ծածկման համար։ Այս միջոցները կգործեն մինչեւ այս տարվա վերջ։
«Ես խնդրել եմ ֆինանսների նախարարին շտապ ներկայացնել էներգակիրների գների սառեցման միջոց հաջորդ տարի»,- ասել է Տուսկը։
«Նախարարները պարտավորվել են առաջիկա օրերին ինձ ներկայացնել կոնկրետ առաջարկ էներգակիրների գների սառեցման մասին առանձին սպառողների համար, բայց մենք մտածում ենք նաեւ արտադրողների մասին»,- ավելացրել է նա։ Լեհաստանի վարչապետը որեւէ մանրամասն չի նշել գների մակարդակի կամ այն մասին, թե որքան երկար գները սառեցված կմնան։