չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լեհաստանի և Բելառուսի սահմանին մարդիկ ավերել են նոր ցանկապատը

Լեհաստանի և Բելառուսի սահմանին մարդիկ ավերել են նոր ցանկապատը

Լեհ սահմանապահները Բելառուսի հետ սահմանին ձերբակալել են 13 մարդու, ովքեր ավերել են նոր ցանկապատը։ Այս մասին հայտնում է Լեհաստանի սահմանային պահպանության թվիթերյան էջը։

Ձերբակալվածների թվում 12-ը Լեհաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Նիդերլանդների։ Նրանց սպառնում է քրեական պատասխանատվություն։

Սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով օգոստոսի 27-ին լեհ սահմանապահները սկսել էին փշալարերից ցանկապատ կառուցել։ 2․5 մետր բարձրությամբ ցանկապատը պետք է ամրացի 180 կմ սահմանային հատվածի պաշտպանությունը։

  • Կիսվել: