Լեհաստանի դատարանը կասեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցմանը մասնակցելու մեջ կասկածվող ուկրաինացու արտահանձնումը Գերմանիային
Լեհաստանի դատարանը կասեցրել է ուկրաինացի Վլադիմիր Զ.-ի արտահանձնումը Գերմանիային, որը կասկածվում է 2022թ․ «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցմանը մասնակցելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Bild-ը։
Նշվում է, որ նման որոշում կայացրել է նաեւ Իտալիան հոկտեմբերի 15-ին։ Ուկրաինացի Սերգեյ Կ.-ն, որը կալանավորվել էր այնտեղ եւ կարող էր նաեւ ներգրավված լինել «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյուններում, նույնպես չի արտահանձնվի Գերմանիային՝ հետաքննության համար։
Լեհաստանում կալանավորված կասկածյալը ձերբակալվել է սեպտեմբերի 30-ին Վարշավայի մոտակայքում՝ Գերմանիայի կողմից տրված ձերբակալման օրդերով։ Գերմանացի դատախազները նրան նկարագրում են որպես պրոֆեսիոնալ ջրասուզորդ եւ մեղադրում են երեք տարի առաջ դանիական Բորնհոլմ կղզու մոտ խողովակաշարերի վրա պայթուցիկներ տեղադրած խմբի անդամ լինելու մեջ։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նախկինում հայտարարել էր, որ կասկածյալի արտահանձնումը չի համապատասխանում Լեհաստանի շահերին։


