Լեհաստանի 2025-ի պետբյուջեն կներառի պաշտպանության ռեկորդային բարձր ծախսեր. Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ 2025 թվականի պետական բյուջեն կներառի պաշտպանության ռեկորդային բարձր ծախսեր, տեղեկացնում է Associated Press-ը:
Նշվում է, որ Տուսկն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է հաջորդ տարվա բյուջեի հիմնական կետերը, որոնք նա անվանել է «շռայլ» և հետագա տնտեսական աճին աջակցող։
Ըստ Տուսկի՝ հաջորդ տարի մոտ 186 միլիարդ զլոտի (48,5 միլիարդ դոլար) կծախսվի պատերազմական վիճակում հայտնված Ուկրաինային սահմանակից Լեհաստանի պաշտպանության ամրապնդման համար: