շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լավրովը Ռուսաստանի հետ վերամիավորումը անվանել է միակ ճիշտ քայլը Ղրիմի համար

Լավրովը Ռուսաստանի հետ վերամիավորումը անվանել է միակ ճիշտ քայլը Ղրիմի համար

Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ վերամիավորումը ղրիմցիների համար միակ ճիշտ եւ հնարավոր քայլն է, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Հինգշաբթի օրը ԱԳՆ Ընդունելությունների տանը տեղի է ունեցել վերամիավորման 10-ամյակին նվիրված «Ղրիմը Ռուսաստանի զարգացման գործում. պատմություն, քաղաքականություն, դիվանագիտություն. Ռուսաստանի ԱԳՆ արխիվի փաստաթղթեր» փաստագրական ժողովածուի շնորհանդեսը։

2014թ. մարտին ղրիմցիներն արեցին իրենց գիտակցված ընտրությունը հօգուտ տուն վերադարձի, մայրենիով խոսելու, սեփական մշակույթը զարգացնելու, իրենց պատմությունն ու ավանդույթները հարգելու իրավունքի իրականացման, ասել է նախարարը։

«Ուկրաինայում դրամատիկական իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ վերամիավորումը ղրիմցիների համար միակ ճիշտ եւ հնարավոր քայլն է, որը լիովին համապատասխանում է պատմական գործընթացի տրամաբանությանն ու թերակղզու բնակիչների արմատական շահերին։ Այս մասին է խոսքը ժողովածուում, որը մենք այսօր ներկայացնում ենք։ Դրանում, մասնավորապես, կան հազվադեպ եւ զարմանալի փաստագրական վկայություններ, որ Ղրիմի ճակատագիրը անխզելիորեն կապված է Ռուսաստանի հետ»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով շնորհանդեսին։ Այդ ապացույցներից են պայմանագրերը, դիվանագիտական փաստաթղթերը, հռչակագրերը, նամակներն ու հեռագրերը, ավելացրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: