չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտգործնախարարի հետ

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտգործնախարարի հետ

Օգոստոսի 7-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի միջև:

Լավրովը շնորհավորել է չինացի գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Նախարարները քննարկել են միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Մերժվել է Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ արևմտյան բլոկի առճակատման քաղաքականությունը, պատժամիջոցների և այլ ոչ լեգիտիմ մեթոդների միջոցով դրանց զարգացումը զսպելու փորձերը։ Դրական գնահատական ​​է տրվել ՄԱԿ-ի, ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, G20-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում Մոսկվայի և Պեկինի միջև կառուցողական երկխոսությանը և փոխգործակցության բարձր մակարդակին։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք թեժ թեմաներին, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամին ։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների շփումը ևս մեկ անգամ հաստատել է համաշխարհային գործերին Մոսկվայի և Պեկինի մոտեցումների միասնությունը կամ լայն ներդաշնակությունը:

  • Կիսվել: