երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Լավրովը հայտարարել է Վրաստանի հետ կապեր պահպանելու մասին

Լավրովը հայտարարել է Վրաստանի հետ կապեր պահպանելու մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում Հարավկովկասյան հարցերի շուրջ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի երրորդ նախարարական հանդիպման արդյունքներով ասուլիս է հրավիրել։

Անդրադռանալով ռուս-վրացական հարաբերություններին՝ Լավրովը նշել է, որ պահպանում են Թբիլիսիի հետ շփումները։

«Մենք շփումներ ունենք Թբիլիսիի հետ, այնտեղ Շվեյցարիայի դեսպանատանն ունենք շահերի բաժին, որտեղ աշխատում են մեր դիվանագետները, ովքեր, ըստ անհրաժեշտության, հնարավորություն ունեն քննարկելու ընթացիկ հարցեր, առաջին հերթին առևտրի, զբոսաշրջության, մարդկանց միջև անմիջական շփումներ Վրաստանի համապատասխան իշխանությունների հետ»,- ասել է Լավրովը։

  • Կիսվել: