Լավրովը հայտարարել է՝ «կամավորների կոալիցիայի» ռազմական զորքերն Ուկրաինայում կդառնան Ռուսաստանի ԶՈւ-ի համար օրինական թիրախ
Եթե Եվրոպայից «կամավորների կոալիցիայի» ռազմական զորքերը հայտնվեն Ուկրաինայում, կդառնան Ռուսաստանի զինված ուժերի համար օրինական թիրախ։ Այս մասին 2025 թվականի արդյունքների վերաբերյալ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպացի քաղաքական գործիչների ամբիցիաները բառացիորեն կուրացնում են նրանց. նրանք ոչ միայն չեն հոգում ուկրաինացիների մասին, այլև, կարծես, հոգ են տանում իրենց սեփական բնակչության մասին: Ինչպե՞ս այլ կերպ բացատրել Եվրոպայում շարունակվող խոսակցություններն Ուկրաինա ռազմական կոնտինգենտներ ուղարկելու մասին՝ «կամավորների կոալիցիայի» տեսքով: Մենք արդեն հարյուր անգամ հայտարարել ենք, որ նման դեպքում նրանք կդառնան մեր զինված ուժերի օրինական թիրախ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրոպական առաջատար երկրների առաջնորդները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Կիևի անվտանգության երաշխիքները պետք է ներառեն Եվրոպայի գլխավորությամբ «Ուկրաինայի համար բազմազգ ուժերի» ստեղծումը։ Դրանից հետո Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ «կամավորների կոալիցիային» մասնակցող երկրները բարձրացրել են իրենց զորքերի մարտական պատրաստվածությունը՝ Ուկրաինա հնարավոր տեղակայման ակնկալիքով։


