Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական հարձակումը
Փետրվարի 28-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունից:
Նշվում է, որ Իրանի նախարարը զեկուցել է Իրանի ղեկավարության կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան հետ մղելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին, որը կրկին խաթարել է իրանական միջուկային ծրագրի խաղաղ կարգավորման բանակցությունները: Նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարելու ծրագրերի մասին:
Իր հերթին Սերգեյ Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական հարձակումը, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը և լիովին անտեսում տարածաշրջանային ու գլոբալ կայունության ու անվտանգության համար սպասվող ծանր հետևանքները։
Նա մատնանշել է Իսլամական Հանրապետության դեմ հարձակումներն անհապաղ դադարեցնելու և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելու անհրաժեշտությունը։ Նա նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, նպաստելու միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության վրա հիմնված խաղաղ լուծումների որոնմանը։


