երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Լավրովին վերագրվող նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին կեղծ է․ ՌԴ ԱԳՆ

Լավրովին վերագրվող նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին կեղծ է․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ռուսաստանի օդային տարածքի մասին ենթադրյալ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին կոպիտ կեղծիք է, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով համացանցում տարածվող նամակին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Նամակը, որում ասվում է, որ Ռուսաստանը չի կարող երաշխավորել իր օդային տարածքի անվտանգ օգտագործումը, ցինիկ և կոպիտ կեղծիք է։ Դա քաղաքական պատվեր է»,-ասված է գերատեսչության հրապարակման մեջ։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ դա պարզունակ կեղծիք է՝ նախատեսված էմոցիոնալ արձագանքի համար։

«Կեղծիքի հեղինակները չեն էլ նեղվել դրան պաշտոնական ատրիբուտներ տալ՝ ուղարկելով այն սովորական փոստային տիրույթից և սովորական էլեկտրոնային հասցեից»,-ասված է հրապարակման մեջ:

  • Կիսվել: