Լավ հնարավորություն՝ Կիևի համար. Ուկրաինայի ՊՆ-ն՝ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի մասին
Ուկրաինայի Զինված ուժերը Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը լավ հնարավորություն են համարում Կիևի համար և հույս ունեն օգտվել դրանից: Այս մասին Independent-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակը։
՛՛Ուկրաինայի ղեկավարությունն ուշադիր հետևում է իսկական ռազմական հեղաշրջմանը՛՛,-հավելել է նա: