երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լատվիայի վարչապետը հայտնել է հրաժարականի մասին

Լատվիայի վարչապետը հայտնել է հրաժարականի մասին

Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշինը հայտարարել է, որ հինգշաբթի՝ օգոստոսի 17-ին, հրաժարականի դիմում կներկայացնի նախագահ Էդգարս Ռինկևիչսին։ Վարչապետն ասել է, որ կուսակցությունները, այդ թվում՝ ազգային պահպանողական «Բոլորը Լատվիայի համար», «արգելափակում են տնտեսական աճի հնարավորությունները»։

«Հինգշաբթի ես նախագահին կներկայացնեմ իմ հրաժարականի դիմումը։ Ես կոչ եմ արել «Նոր միասնություն» կուսակցությանը (իշխող կոալիցիայի մաս) առաջադրել վարչապետի նոր թեկնածու»,- գրել է Կարինշինը Twitter-ում։

Կարինշինը վարչապետի պաշտոնում է 2019-ից:

  • Կիսվել: