հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Լատվիան և Լիտվան Վուչիչի ինքնաթիռին թույլ չեն տա անցնել իրենց օդային տարածքով. Kurir

Լատվիան և Լիտվան Վուչիչի ինքնաթիռին թույլ չեն տա անցնել իրենց օդային տարածքով. Kurir

Լատվիայի և Լիտվայի իշխանությունները հրաժարվել են թույլ տալ, որպեսզի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռը Մոսկվա մեկնելու համար անցնի իրենց օդային տարածքով։ 

Վուչիչը հրավիրված է Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։   

Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին մայիսի 6-ին հաղորդել է սերբական Kurir հրատարակությունը։ 

Լատվիայի իշխանություններն արգելքը բացատրել են «թռիչքի նպատակի քաղաքական զգայունությամբ»։ Իր հերթին, Լիտվան հրաժարվել է «տեխնիկական և դիվանագիտական ​​զգայունության» պատճառով։ 

Բացի այդ, Kurir-ի տվյալներով, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին նույնպես արգելվել է թռչել Լեհաստանի և Լիտվայի օդային տարածքով։ Այս երկրների իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել հաղորդագրությունները։

 

  • Կիսվել: