հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լաս Վեգասի համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 3 զոհ

Լաս Վեգասի համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 3 զոհ

 Լաս Վեգասի Նևադայի համալսարանում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել։ Կասկածյալը նույնպես մահացած է։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, տեղի ժամանակով 23։45-ին։ Իշխանություններին հայտնի է կասկածյալի անունը, սակայն այն չի հրապարակվում, մինչև նրա հարազատները չտեղեկացվեն։ Միևնույն ժամանակ իրավապահներից մեկը CNN-ին հայտնել է, որ կասկածյալը 67-ամյա դասախոս է, որի առնչությունը Լաս Վեգասի Նևադայի համալսարանի հետ առայժմ հայտնի չէ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է Լաս Վեգասի Նևադայի համալսարանում տեղի ունեցած, ինչպես նաև դեկտեմբերի 5-ին Տեխասում 6 մարդու կյանք խլած հրաձգություններին՝ Կոնգրեսի հանրապետականներին կոչ է անելով հարձակողական զենքերն արգելող բանաձև ընդունել։

Ըստ CNN-ի հաշվարկների՝ այս վերջին հրաձգությունը դարձել է 2023 թ․ ընթացքում ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններում տեղի ունեցած 80-րդ նման միջադեպը։

  • Կիսվել: