Կուբայում նավթային էմբարգոյի պատճառով սպառվում է ինքնաթիռների համար նախատեսված վառելիքը
ԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ սահմանված նավթային էմբարգոյի պատճառով ավիացիոն իշխանություններն արգելել են տարածաշրջանում թռչող բոլոր ինքնաթիռներին վայրէջք կատարել կղզում՝ վառելիք լցնելու համար, տեղեկացնում է Euronews-ը։
Նշվում է, որ վառելիքի պակասը խաթարել է Կուբայի զբոսաշրջության ոլորտում կարևոր դեր ունեցող երկարատև չվերթները, իսկ Air Canada-ն երկուշաբթի օրվանից ամբողջությամբ դադարեցրել է դեպի կղզի իր չվերթները։
Կուբացիները կկարողանան միաժամանակ գնել ոչ ավելի, քան 20 լիտր վառելիք և միայն դոլարով։
Հաղորդվում է նաև, որ հասարակական տրանսպորտը գործում է զգալի ընդհատումներով, շատ ավտոբուսներ ընդհանրապես չեն աշխատում։ Տեղի բնակիչները փորձում են հարմարվել արտակարգ իրավիճակին:


