ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կուբայի նախագահը 22 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Իրան

Կուբայի նախագահը 22 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Իրան

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը ժամանել է Իրան։ Սա 22 տարվա ընթացքում Կուբայի նախագահի առաջին այցն է Իրան։ Այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Վերջին անգամ 2001 թվականին Իրան էր այցելել Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն։

Թեհրանի «Սաադաբադ» պալատում Դիաս Կանելին ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Կողմերը նախատեսում են բանակցություններից հետո ստորագրել մի շարք համաձայնագրեր և համագործակցության հուշագրեր, այնուհետև հանդես գալ մամուլի ասուլիսով։

  • Կիսվել: