Կթույլատրվի եւս 13 երկրների քաղաքացիների մուտքը Վրաստան
Սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող արտասահմանցիները պետք է ունենան 72-ժամյա ՊՇՌ-թեսթի արդյունք, ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, տեղեկացնում է Sputnik Georgia-ն:
Վարչապետը նշել է, որ այդ միջոցն անհրաժեշտ է ռիսկերը կառավարելու եւ իրավիճակը հսկելու համար:
Վրաստան առանց պայմանների իրավունք ունեն մուտք գործել միայն հինգ երկրների քաղաքացիներ: Ադյ երկրներն են Գերմանիա, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա եւ Էստոնիա:
Նշվում է, որ այս փուլում կթույլատրվի եւս 13 երկրների քաղաքացիների մուտքը երկիր: Ադյ երկրներն են Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հունաստանը, Շվեդիան, Խորվաթիան, Իտալիան, Սլովակիան, Իսլանդիան եւ Կիպրոսը
Նշված երկրների քաղաքացիները Վրաստան ժամանելուց հետո իրենց հաշվին կարանտին պետք է անցնեն: Ի դեպ՝ կարանտինի ժամկետը 12-ից դարձել է 8 օր: