հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կշարունակենք աջակցել Կիևին՝ չնայած Մերձավոր Արևելքում իրավիճակին. Իսպանիայի վարչապետ

Կշարունակենք աջակցել Կիևին՝ չնայած Մերձավոր Արևելքում իրավիճակին. Իսպանիայի վարչապետ

Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամը չի շեղի Իսպանիայի աջակցությունն Ուկրաինային։ Այս մասին Ուկրիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք չենք կարող ժխտել, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը գերիշխում է քննարկումներում, և հենց այդ պատճառով ցանկանում եմ ասել Ուկրաինայի կառավարությանը, որ ոչինչ և ոչ ոք չի ստիպի մեզ մոռանալ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում»:

Նշվում է, որ երկու երկրների դիվանագիտական պատվիրակություններն Իսպանիայում ստորագրել են երկկողմ համաձայնագրեր, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում համատեղ արտադրության վերաբերյալ՝ ռադարների, անօդաչու սարքերի, բարձր ճշգրտության հրթիռների և հրետանային միջոցների հետ կապված։

Ավելի ուշ հաղորդվել է, որ Իսպանիան այս տարի Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո ռազմական օգնություն:

  • Կիսվել: