երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Կրոկուսի» ահաբեկչությունն իրականացվել է հանցակիցների միջազգային ցանցի միջոցով. Չիխանչին

«Կրոկուսի» ահաբեկչությունն իրականացվել է հանցակիցների միջազգային ցանցի միջոցով. Չիխանչին

 Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունը մանրակրկիտ պլանավորվել և իրականացվել է հանցակիցների միջազգային ցանցի օգնությամբ: Այս մասին հայտարարել է Ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության ղեկավար Յուրի Չիխանչինը եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջազգային համաժողովի շրջանակում։
 
«Մենք բախվել ենք մանրակրկիտ ծրագրված և նախապատրաստված ահաբեկչության, որի իրականացման համար հանցակիցների միջազգային ցանց է օգտագործվել», - ասել է նա:
Չիխանչինը նշել է, որ ահաբեկչություն իրականացնողներն ապահովված են եղել զենքով, զինամթերքով, տրանսպորտով և նահանջի ուղիներով, իսկ համակարգողները հստակ հրահանգավորել են նրանց գործողությունները։

  • Կիսվել: