Կրետե կղզում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Կրետե կղզում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10.49-ին՝ Չանիա քաղաքից 33 կմ հարավ։
Օջախն ընկած էր ծովում՝ ափին մոտ, 10 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին տեղեկություններ չկան։