Կրեմլը չի քննարկում մոբիլիզացիայի երկրորդ ալիքի հնարավորությունը
Ռուսաստանում մոբիլիզացիայի երկրորդ ալիքի հնարավորությունը Կրեմլում չի քննարկվում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս մասին ոչ մի քննարկում չկա», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ չի կարող խոսել ՌԴ ՊՆ-ի անունից, սակայն ընդգծել է, որ «Կրեմլում այդ հարցի շուրջ քննարկումներ չկան»։



