կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կրեմլը չի կարծում, որ Ղարաբաղում սրացումը հրահրված է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար

Կրեմլը չի կարծում, որ Ղարաբաղում սրացումը հրահրված է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար

Կրեմլը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը հրահրվել է դրսից ՝ Ռուսաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, չեն տեսնում», - երկուշաբթի օրը պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում չեն տեսնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դրսից հրահրված սրման հնարավորությունը ՝ Բելառուսում առկա խնդիրներից եւ Ալեքսեյ Նավալնի հետ կապված միջադեպից հետո ՌԴ-ի վրա լրացուցիչ ազդեցություն գործելու նպատակով:

Սեպտեմբերի 27-ին Բաքվում հայտարարել էին Հայաստանի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի ինտենսիվ գնդակոծության մասին: Իր հերթին Երեւանում հայտարարել են Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման եւ չճանաչված հանրապետության բնակավայրերի, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտի գնդակոծման մասին: Երկու կողմերն էլ հայտնում են սպանվածների եւ վիրավորների մասին, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում ։ Հայաստանի իշխանությունները ռազմական դրություն են մտցրել եւ հայտարարել պահեստազորայինների զորահավաքի մասին։ Ադրբեջանը ևս որոշել է ռազմական դրություն մտցնել երկրի ամբողջ տարածքում ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: