երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կրեմլում հանդիպել են Պուտինն ու ԿԺԴՀ արտգործնախարարը

Կրեմլում հանդիպել են Պուտինն ու ԿԺԴՀ արտգործնախարարը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հիի հետ, տեղեկացնում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։

Ինչպես հաղորդվում է՝ր ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նշվում է նաև, որ ավելի վաղ առանձին հանդիպում է կայացել Ռուսաստանի և ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև, որի արդյունքների մասին նրանք հայտնել են Վլադիմիր Պուտինին։

 

  • Կիսվել: