երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կրեմլում դրականորեն են գնահատել ռուս-ուկրաինական բանակցությունների առաջխաղացումը

Կրեմլում դրականորեն են գնահատել ռուս-ուկրաինական բանակցությունների առաջխաղացումը

Ռուսաստանից եւ Ուկրաինայից բանագնացներն աշխատանք են տանում. այն դժվարին Է, եւ դրական Է բանակցությունները շարունակելու բուն փաստը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին, տեղի Է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների արդեն չորրորդ փուլը: Ամփոփելով դրանց արդյունքները՝ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել Է, որ տրվել Է տեխնիկական դադար, բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի օրը:

«Երկու պատվիրակությունների միջեւ աշխատանք Է տարվում: Դուք գիտեք, որ այն իրականացվում Է տեսախորհրդաժողովների միջոցով: Աշխատանքը դժվարին Է, եւ, հավանաբար, այս դեպքում դրական Է այդ աշխատանքը շարունակելու բուն փաստը»,-Պեսկովն ասել Է լրագրողներին:

Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:

Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:

ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումների հարձակումը: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել Է Ռուսաստանի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: