հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կրեմլում անհանգստացած են ԱՄՆ-ի կողմից լարվածության սաստկացման պատճառով

Կրեմլում անհանգստացած են ԱՄՆ-ի կողմից լարվածության սաստկացման պատճառով

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետագա բանակցություններում հստակությունը կերեւա անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկություններին ամերիկյան կողմի պատասխանն ստանալուց հետո. դրա հետ մեկտեղ Կրեմլում անհանգստությամբ են հետեում Նահանգների կողմից լարվածության սաստկացմանը:

Այդ մասին հունվարի 25-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
Պեսկովին հարցրել են այն մասին, թե բանակցությունների ընթացքի վրա ազդում Է արդյոք այն փաստը, որ ԱՄՆ-ը 8,5 հազար զինվորականների բարձր պատրաստության վիճակի Է բերել Եվրոպա տեղափոխման համար:
 
«Բանակցությունների ընթացքի վրա չի ազդում, բանակցությունները, ըստ Էության, ներկա փուլում ավարտվել են: Այն բանից առաջ, երբ ըմբռնում լինի, թե ինչպես եւ երբ մենք կշարունակենք, հարկավոր Է ստանալ հենց այն հռչակավոր տեքստը: Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա այս շաբաթ»,-նշել Է նա:
 
«Իսկ այն, ինչը տեղի Է ունենում թե՛ տեղեկատվական առումով, թե՛ դե-ֆակտո ԱՄՆ-ի կողմից լարվածության սաստկացման առումով, մենք ձեզ հետ հենց երեկ այդ մասին շատ ենք խոսել, այստեղ ոչինչ չի փոխվում: Մենք մեծ անհանգստությամբ ենք հետեւում ԱՄՆ-ի այս գործողություններին»,-հավելել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: