շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կրեմլն անընդունելի է համարում Բայդենի՝ Պուտինի քաղաքականությունն ու ՀԱՄԱՍ-ի գործողությունները համեմատելու մասին հայտարարությունը

Կրեմլն անընդունելի է համարում Բայդենի՝ Պուտինի քաղաքականությունն ու ՀԱՄԱՍ-ի գործողությունները համեմատելու մասին հայտարարությունը

Կրեմլն անընդունելի է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն ու ՀԱՄԱՍ-ի գործողությունները համեմատելու մասին հայտարարությունը։

«Մենք չենք ընդունում նման տոնը Ռուսաստանի Դաշնության և մեր նախագահի նկատմամբ»,- լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի համապատասխան խոսքերը։

«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց ունեն ընդհանրություն՝ նրանք երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը... Մենք չենք կարող և թույլ չենք տա, որ հաղթեն ՀԱՄԱՍ-ի նման ահաբեկիչներն ու Պուտինի նման բռնակալներ», - ասել է Բայդենը՝ խոսելով Օվալաձև աշխատասենյակից:

  • Կիսվել: