հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կրասնոյարսկի երկրամասում խոշոր հրդեհ է. կան զոհեր

Կրասնոյարսկի երկրամասում խոշոր հրդեհ է. կան զոհեր

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի բազմաթիվ շրջաններում խոշոր հրդեհներ են: Նախնական տվյալներով 5 մարդ զոհվել է: Այս մասին տեղեկացնում է «МИР 24»-ը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը:

Նշվում է, որ տեղական իշխանությունները քաղաքացիների համար նախապատրաստում են ժամանակավոր տեղակայման վայրեր: Ներկայում առավել շատ տուժած տարածքներից իրականացվում է բնակիչների տարհանում:

Կրասնոյարսկի երկրամասում հրդեհը հասել է շուրջ երկու տասնյակ բնակավայր: Այրվում են շինություններ, այդ թվում, մանկապարտեզ: Հրդեհը հանգցնելու աշխատանքները դժվարանում են քամու պատճառով: Քամու արագությունը կազմում է վայրկյանում մինչև 40 մետր: Տեղի իշխանությունները մի քանի գյուղերում ստիպված են եղել ենթակայանները հոսանքազրկել, որպեսզի բացառվեն կտրված լարերի հետևանքով առաջացող հրդեհները:

 
 

  • Կիսվել: