շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրասնոդարում 4 հայի են ձերբակալել. նրանք մեղադրվում են 2 հոգու դաժանաբար սպանության մեջ

Կրասնոդարում 4 հայի են ձերբակալել. նրանք մեղադրվում են 2 հոգու դաժանաբար սպանության մեջ

Կրասնոդարի երկրամասում երկու տղամարդու սպանության մեջ կասկածվողներին բերման են ենթարկել։ Նրանց ծեծելով սպանել են գետի ափին։

Օգոստոսի լույս 5-ի գիշերը ոստիկանության Տուապսեի շրջանային վարչությունը հայտնել է Դեդերկոյ գյուղում ծեծկռտուքի մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները համանուն գետի ափին հայտնաբերել են երկու տղամարդու դի՝ 37-ամյա Պավել Եվսյուկովին և 41-ամյա Ալեքսանդր Պլյուշչենկոյին։ Նրանց դաժան ծեծի են ենթարկել։ Ծեծկռտուքի մեկ այլ 20-ամյա մասնակից կարողացել է փախչել, գլխի վնասվածքներով և ծնոտի կոտրվածքով հայտնվել հիվանդանոցում։

Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել և  ձերբակալել է հարձակման մեջ կասկածվողներին։ Պարզվել է, որ նրանք տեղի բնակիչներ են՝ Ալբերտ Էկզարյանը, Արտեմ Թուրքմենյանը, Վարդան Թուլումջյանը և Խորեն Իսրայելյանը։ Սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել, կասկածյալներն արդեն խոստովանել են։ Թե որն է եղել նրանց արարքի դրդապատճառը՝ հայտնի չէ։

  • Կիսվել: