Կրասնոդարի օդանավակայանում սահմանվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ
Կրասնոդարի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնել է «Ռոսավիացիա»-ն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն
«Այդ սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կրասնոդարում հայտնել են ահաբեկչական հարձակում կանխելու մասին:


