ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Կոստրոմայում հրթիռանետ ատրճանակից կրակ արձակած տղամարդը խոստովանել է մեղքը

Կոստրոմայում հրթիռանետ ատրճանակից կրակ արձակած տղամարդը խոստովանել է մեղքը

Ռուսաստանի Կոստրոմա քաղաքի ՛՛Պոլիգոն՛՛ ակումբում բռնկված հրդեհի պատճառը հրթիռանետ ատրճանակից արձակված կրակոցն է եղել: Տղամարդը, որը կոնֆլիկտի ժամանակ կրակել է, խոստովանել է արարքը և ընդունել մեղքը:

Փաստի առթիվ երկու կամ ավելի անձանց կողմից անզգուշությամբ մահ պատճառելու մասին հոդվածներով քրեական գործեր են հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոստրոմա քաղաքի «Պոլիգոն» ակումբում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է առնվազն 13 մարդ:

  • Կիսվել: