ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոսովոյում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Վուչիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել

Կոսովոյում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Վուչիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարներին, այդ թվում՝ նաև Ռուսաստանին ու Չինաստանին, տեղեկացրել է Պրիշտինայի սադրիչ քայլերի մասին և առաջարկել է ԱԽ-ի հրատապ նիստ անցկացնել Կոսովոյի և Մետոխիայի հարցով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Վուչիչը նաև նշել է, որ խոսքը Պրիշտինայի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացված էթնիկ զտումների և տարածաշրջանում սերբերի կյանքի համար անհնարին պայմանների ստեղծման, ինչպես նաև Կոսովոյում և Մետոխիայում սերբական դինարը շրջանառությունից հանելու մասին է:

 

  • Կիսվել: