երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կոսովոյի նախագահը հայտարարել է երկրի հյուսիսում նոր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին

Կոսովոյի նախագահը հայտարարել է երկրի հյուսիսում նոր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին

Կոսովոյի իշխանությունները համաձայնել են նոր ընտրություններ անցկացնել, պայմանով, որ դրանք իրականացվեն իրավական գործընթացով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիին։

Լրատվականը նշում է, որ քաղաքական գործիչը հայտարարությունն արել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հանդիպումից հետո։

Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը կոչ են արել Կոսովոյի իշխանություններին նոր ընտրություններ կազմակերպել տարածաշրջանի հյուսիսային չորս շրջանում, որտեղ սերբերը մեծամասնություն են կազմում՝ միաժամանակ նշելով ընտրական օրենքներին համապատասխանելու անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Վաշինգտոնը Պրիշտինայի կառավարությունից պահանջել էր ոստիկանությունը դուրս բերել տարածաշրջանի հյուսիսից։ Կոսովոյում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովեների խոսքով՝ ամերիկյան կողմը կարծում է, որ ոստիկանության ներկայությունն այն շենքերում, որտեղ նրանք ներխուժել են, սադրիչ է։

  • Կիսվել: