Կոսովոն և Սերբիան ջրատարի պայթյունի մեղքը բարդում են մեկը մյուսի վրա
Կոսովոն ուժեղացրել է հսկողությունը ՛՛առանցքային՛՛ ենթակառուցվածքի շուրջ՝ իր երկու հիմնական էլեկտրակայանները սնուցող ջրանցքում այսօր տեղի ունեցած պայթյունից հետո։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այդ ջրանցքն ապահովում է ածուխով աշխատող երկու էլեկտրակայանների հովացման համակարգերին անհրաժեշտ ջուրը, որ արտադրում են Կոսովոյի էլեկտրաէներգիայի մեծ մասը:
Կոսովոյի վարչապետն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և հայտարարել, որ պայթյունի հետևում Սերբիան է։
Իր հերթին Սերբիան հերքել է մեղադրանքները, դատապարտել է պայթյունն ու Կոսովոյին մեղադրել պայթյունը կազմակերպելու մեջ՝ կոչ անելով միջազգային հետաքննություն անցկացնել։
ԱՄՆ-ն և Կոսովոյում Եվրամիության դեսպանը դատապարտել են պայթյունը, առաջրկել օգնություն Կոսովոյի կառավարությանը՝ ՛՛այս հանցավոր հարձակման մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու՛՛ գործում: