շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կործանված ինքնաթիռի «սև արկղերը» Բրազիլիա տեղափոխելն ամենաճիշտ որոշումն էր․ Տոկաև

Կործանված ինքնաթիռի «սև արկղերը» Բրազիլիա տեղափոխելն ամենաճիշտ որոշումն էր․ Տոկաև

Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերը» վերծանման համար Բրազիլիա ուղարկելն ամենաճիշտ որոշումն էր։ Այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար։ Բացի այդ, հրավիրվել են 17 միջազգային փորձագետ։ Կառավարական հանձնաժողովը որոշել է սև արկղերն ուղարկել Բրազիլիա՝ վերծանման, որտեղ արտադրվել է օդանավը։ Վստահ եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է՝ ապահովելու հետաքննության օբյեկտիվությունն ու անաչառությունը»։

Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի տարածքում, 38 մարդ զոհվել է, 29-ը վիրավորվել:

  • Կիսվել: