հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսը Վրաստանում. օգոստոսի 11-ի տվյալները

Կորոնավիրուսը Վրաստանում. օգոստոսի 11-ի տվյալները

Օգոստոսի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1264 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, գրում է aliq.ge-ն:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 44 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1054 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6930 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 263 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին

  • Կիսվել: